Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Քո նպատակը «նավակը» ոչ թե անվտանգ ափ հասցնելն է, այլ՝ թուրքական ափերի մոտ կայանելը»․ Շարմազանով

«Քո նպատակը «նավակը» ոչ թե անվտանգ ափ հասցնելն է, այլ՝ թուրքական ափերի մոտ կայանելը»․ Շարմազանով
166
Կիրակի, 11 փետրվարի, 2024 թ., 10:06

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլը Հայոց նավակը հեռացրել է Արարատից ու տանում է դեպի Անկարա։
Քիչ առաջ պետականաքանդ քպ կոչվող խմբակի հավաքին գլխավոր պետականաքանդ Փաշինյանն ասել է.
«Պարտավորված եմ զգում փոթորկահույզ օվկիանոս ընկած մեր նավակը ափ դուրս բերել»։
Նիկոլ, «փոթորկահույզ օվկիանոս ընկած մեր նավակը ափ դուրս բերել» դու չես կարող։
Չես կարող, քանի որ
1. Համապատասխան գիտելիքներ ու հմտություններ չունես։
2. Ինքդ ես այդ «նավակը» Հայոց ափերից հեռացրել և մտցրել «օվկիանոսի ալիքների» մեջ։
3. Դու մեր նավակը Արարատից ու Արցախից կտրել ես ու տանում ես դեպի Բաքու և Անկարա։
4. Քո նպատակը «նավակը» ոչ թե անվտանգ ափ հասցնելն է, այլ՝ բարեհաջող թուրքական ափերի մոտ կայանելը։
5. Դու վաղուց այլևս «նավապետ» չես, բայց դեռ տեղյակ չես»։