«Բանակ ունենալը յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է». Փաշինյան

Բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադրձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին:
«Այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահն արեց 2024թ.հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, ես նաև հրապարակային գնահատել եմ՝ որպես հարված խաղաղության գործընթացին: Այդ հարվածն ինքն ուղղակի առանձին վերցրած գործընթաց չէ և դա սկսվել է առաջինը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից, երկրորդը՝ Գրանադայի հանդիպման մերժումից, ապա Բրյուսելի հանդիպման մերժումից և նաև հետագա հանդիպումների մերժումներից: Նաև ուզում եմ արձանագրել, որ ես վերջերս արձագանքել եմ Ադրբեջանի նախագահի այդ հայտարարություններին և պիտի ևս մեկ անգամ արձանագրեմ, որ բանակ ունենալը յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է, և Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած ինքնիշխան պետություն, ունի ուժեղ և մարտունակ բանակ ունենալու իրավունք՝ այն արձանագրմամբ, որ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, անկախությունը և պետականությունն ամրացնելու համար է բանակ ստեղծում: Ըստ էության, մենք մեր քաղաքական դիրքորոշումներով արձանագրել ենք, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք և նույնն ակնկալում ենք նաև մեր տարածաշրջանի բոլոր երկրներից՝ առավել ևս, որ դրա վերաբերյալ կա ստորագրված, ընդունված փաստաթուղթ:
....Քանի դեռ Ադրբեջանը չի հայտարարել, մասնավորապես, Սոչիի և Պրահայի հայտարարություններից իր ստորագրությունը հետ վերցնելու մասին, ուրեմն շատ հստակ է, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչում են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և ցանկացած հայտարարություն, որը հակասում է այս տրամաբանությանը, ապօրինի է»:

Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը
5219:42
«Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ խնդիր ունենք շենքերի ներսում»․ Արամազդ Ղալամքարյան (տեսանյութ)
4819:18
«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ սեպտեմբերի 12-ին փակ փողոցներ կլինեն
5818:24
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը
5618:00
«Ինձ չեն հետաքրքրում ամուսնուս փողերը. դրանից ավելի կարևոր բաներ կան». Լիլյա (տեսանյութ)
12717:37
«Միայն մի բան են մտածում, թե ոնց քաղաքացիներից գանձվող հարկերն ու տուրքերը բարձրացնեն»․ Ոսկան Սարգսյան
6916:24
«Փարիզում արտիշոկ ենք փորձում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7916:12
Մեծ Բրիտանիայում երկու օրում ավելի քան 1900 չվերթ է չեղարկվել
17616:01