««Ժողովրդավար» Հայաստանում 98 ընտանիք են հարց լուծողները». Գարիկ Քեռյան
![]() 282 Երեքշաբթի, 13 փետրվարի, 2024 թ., 01:06 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բոլոր վերլուծական/ուղեղային հետազոտական կենտրոններում բարձրաձայնում են հայ-ադրբեջանական նոր պատերազմի հավանականության մասին, իսկ Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում շատ «բովանդակալից» և «վճռորոշ» ոմանց կարծիքով «ճակատագրական» բանավեճ/քննարկումներ են ծավալվում: Օրինակ, սեղանին աղ դնել, թե չդնել, Արարատ, թե Արագած, Հայոց, թե Հայաստանի, ասֆալտ, սպորտային դահլիճ, կախիչ, ուսուցիչների ատեստացիա, սահմանադրական հարցեր, կարմիր գծեր, եվրոմիությունը դուռը թակում է, բացել, թե չբացել և այսպես շարունակ: Նպատակ չունեմ այս ամենը մերժել կամ քննադատել, ի վերջո իրողություններ կան որոնց մասին լուրջ կարծիք արտահայտելուց առաջ պետք է ինքդ քեզ հարց ուղղես, արդյո՞ք դու տվյալ թեմայի մասնագետն ես, թե՞ ոչ: Սակայն մի երկրորդական գուցե և շատերի կողմից առհասարակ անկարևոր մի իրադարձություն հայտնվեց իմ ուշադրության կենտրոնում: 00oo000 պետհամարանիշի աճուրդում մասնակցության հայտ է ներկայացրել 98 քաղաքացի, մեկնարկային գինը 50 000$, թվում է, թե հազարերոդական նշանակության իրադարձություն է: Ինձ համար, սակայն հիշարժան է հայաստանյան հասարակության իրական դեմքը պարզելու համար: Եվ այսպես, պետհամարանիշի գնից եկող քաղաքական և սոցիալական հետևություններ: Ազատ անկախ և սուպեր ազգային Հայաստանում ազգային հարստությունները և նյութական բարիքները տնօրինում են 98 ընտանիքներ, մնացյալը հանդիսատեսներ են: «Ժողովրդավար» Հայաստանում նրանք են հարց լուծողները, սահմանադրություն, ազատություն և մնացյալը թատրոնի համար են: Հանրահայտ խոսք է, հարուստները հայրենիք չունեն, որ երկիրն էլ գնան իրենց հայրենիքն է: Քաղաքացիների 90% -ը ռեստորան գնալու հնարավորություն չունի, սեղանի աղի թեման էլ փակվեց: Նույնպես հանրահայտ խոսք է, որ աղքատներն էլ հայրենիք չունեն, ով կսիրի այն հայրենիքը, որտեղ ինքը աղքատ է և ճնշված: Ուսուցիչների, թոշակառուների և այլոց թեման էլ փակվեց: Մյուս բանավիճային թեմաներն էլ կարելի է հեշտությամբ փակել: Այս է վայրի կապիտալիզմի հասարակարգը, որի մեջ ընկղմվել ենք շուրջ երեք տասնամյակ: Միմիայն սոցիալիստական հասարակական տնտեսական հարաբերությունները, հիմնված դեմոկրատական սոցիալիզմի հայեցակարգի վրա, կարող են փոխել մեր երկրի դեմքը, առանց սոցիալական հավասարության և համընդհանուր բարեկեցության Հայաստանը զարգացման հեռանկար չունի»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
