Ամերիաբանկը փոխում է սեփականատիրոջը. «Հրապարակ»

735
Հինգշաբթի, 15 փետրվարի, 2024 թ., 09:54
«Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանյան հեղինակավոր բանկերից ևս մեկը՝ Ամերիաբանկը, փոխում է սեփականատիրոջը: Շուրջ մեկ տարի, եթե ոչ ավելի, բանակցություններ են ընթանում վրացական հայտնի Bank of Georgia-ի հետ։
Գործարքը նախատեսված էր կնքել դեռ դեկտեմբեր-հունվար ամիսներին, սակայն ինչ-որ տեխնիկական նրբություններ դեռ ավարտին չէին հասցվել, և, ըստ ամենայնի, մոտ ժամանակներում կհայտարարվի: Ամերիաբանկի բաժնետերերը ներկա պահին հինգն են՝ «Իմաստ Գրուպ» (Սի-Ուայ) (48.87%), սա թերևս Ռուբեն Վարդանյանի մասնաբաժինն է, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ՝ ՎԶԵԲ (17.73%), ԱԶԲ (13.92%), «Ի-Էս-Փի-Էս Հոլդինգ Լիմիթիդ» (11.98%) և «Աֆեյան հիմնադրամ Հայաստանի համար» Ինկ. (7.5%): Մեր տեղեկություններով, իր մասնաբաժինը կպահի միայն ՎԶԵԲ-ը»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
156Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
47013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
140013.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
52512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
47812.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
35712.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
90811.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
141911.08.2026, 21:04