ՊՊԾ-ն և վարչապետի աշխատակազմը միասին 1 մլն 538 հազար դրամ արժողության աթոռներ են գնել. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ պետական պահպանության ծառայությունը և ՀՀ վարչապետի աշխատակազմը միասին գնել են 1 մլն 538 հազար 564 դրամ արժողությամբ աթոռներ։ ՀՀ ՊՊԾ-ն ձեռք է բերել Samba ֆիրմայի գրասենյակային 16 աթոռ, որն արժեցել է 638 հազար 720 դրամ։ ՀՀ վարչապետի աշխատակազմը ձեռք է բերել Foshan Mike Dowell ֆիրմայի 30 աթոռ, որն արժեցել է 899 հազար 844 դրամ։ Աթոռները մատակարարվել են «Լեվան» ՍՊԸ-ի և «Մեգաօֆիս» ՍՊԸ-ի կողմից։ Գերատեսչությունները ներկայացրել են հստակ սահմանված բնութագիր և գնման առարկայի համար նախատեսված պահանջներ: ՀՀ պետական պահպանության ծառայությունը սահմանել է, որ նստատեղի լայնությունը 45 սմ պետք է լինի, խորությունը մինչև թիկնակ՝ 43 սմ, թիկնակի բարձրությունը նստատեղից՝ 49 սմ, հատակից մինչեւ նստատեղ բարձրությունը՝ 42 սմ, աթոռի ընդհանուր բարձրությունը հատակից մինչև թիկնակի վերին հատվածը՝ 89 սմ: Վարչապետի աշխատակազմի պահանջներն ավելի թանկ են և հարմարավետ՝ գույնը՝ սև, շարժական, մետաղական հիմքով, պաստառապատված կտորով, պլաստմասե արմնկակալով, բռնակներով, պտտվող, նստատեղը եւ թիկնակը՝ սպունգապատ, 30 մմ հաստությամբ, հինգ անիվների վրա, նստատեղը՝ տարբեր դիրքերում ֆիքսելու հնարավորությամբ, նստատեղը՝ բարձրացվող-իջեցվող, նստատեղի լայնությունը՝ 49 սմ, խորությունը՝ 50 սմ, մեջքի հատվածի լայնությունը՝ 50 սմ, իսկ մեջքի բարձրությունը՝ 52 սմ»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
156Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
47013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
140013.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
52512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
47812.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
35712.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
90811.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
141911.08.2026, 21:04