Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«ԵՄ դիտորդական առաքելությունը նոր լարվածություն է հաղորդել». Տիգրան Աբրահամյան

«ԵՄ դիտորդական առաքելությունը նոր լարվածություն է հաղորդել». Տիգրան Աբրահամյան
275
Շաբաթ, 17 փետրվարի, 2024 թ., 03:06

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր տարածաշրջանում իրադարձությունները բավականին բարդ փուլ են մտել:
Իրադրային այս զարգացումները պայմանավորված են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կիսափակուղային հանգամանքով, այլ ռեգիոնալ, աշխարհաքաղաքական բախումների ու կոշտ դիմակայությունների պատճառով:
Երկրորդ հանգամանքը կտրուկ սրվեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը տեղակայումից անմիջապես հետո:
Սրա դեմ ոչ միայն Ադրբեջանն է հանդես գալիս, այլ հարևան Իրանն ու ՌԴ-ն:
Ադրբեջանի դեպքում ամեն ինչ պարզ է՝ սահմանագծին լրացուցիչ «աչքերի» ներկայությունն արդեն խնդիր է, հատկապես որ Ադրբեջանը չի հրաժարվում ուժի կիրառման իր ավանդական մոտեցումներից:
ՌԴ-ն դիտորդների տեղակայումն ընդունում է՝ որպես իր ներկայությանը, ազդեցությանն ու հեղինակությանը հասցվող վտանգ:
Իրանն էլ նշում է, որ տարածաշրջանում երրորդ երկրների նման ներկայությունն անթույլատրելի է՝ սպառնալիք տեսնելով, որ մի փուլում դա իր դեմ կարող է ուղղվել:
Երբ սրան գումարվում է ՀՀ իշխանությունների անկանխատեսելի և ոչ ընկալելի արտաքին քաղաքականությունը, պատկերն առավել ամբողջական է դառնում:
Թե ի՞նչ է տալիս կամ ի՞նչ կտա ԵՄ դիտորդական առաքելությունը՝ հարցի միայն մի կողմն է, բայց այն, որ նրանց տեղակայումն ու ընդլայնումը իրադրությանը նոր լարվածություն և անկանխատեսելիություն է հաղորդել, արդեն տեսանելի է»։