«Պետական գնումների համակարգը մնում է շատ վտանգավոր»․ Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամենևին խնդիր չունեմ Վահան Քերոբյանին պաշտպանել, հատկապես, որ ինձ առաջին օրվանից էլ պարզ էր իրեն «զոհելու» քաղաքական պատրաստակամությունը, բայց այս դեպքը գալիս է ապացուցելու, որ բլորոս, անխտիր բոլորս, այս իշխանության զոհն ենք (եղել կամ լինելու)։
Որպես պետական պատվերներից խուսափող մարդ, ամեն դեպքում հունվարյան դուշ-ծորակ օպերացիան ու հիմա այս Քերոբյան & Co. շոուն մեկ անգամ ևս ապացուցում են, որ պետական գնումների համակարգը մնում է շատ վտանգավոր ու ցանկացած առնչություն մեզանից յուրաքանչյուրին դարձնելու է ավելի խոցելի։
Ի դեպ այս տարվանից սկսած ափալ-թափալ համատարած հայտարարագրումը, ինչքան էլ լինի կարևոր ու պետքական նախաձեռնություն, նախ և առաջ օգտագործվելու է իշխանական մամլիչի տակ առնել բոլորիս։ Մի երկրում, որ մարդիկ մի կերպ բարեկամների ու այլ հարազատների հաշվին են վաստակում, ընկնելու են համատարած վերահսկողության տակ ու ընտրովի արդարադատության զոհն են լինելու։
Այս մտահոգությունն ունենալով մոտ երկու շաբաթ առաջ մեր ընկերությունը միակողմանիորեն խզեց մեր միակ պետական համեմատաբար խոշոր պատվերի պայմանագիրը, չցանկանալով հիստերիկ քաղաքական որակի հսկողություն շոու մաս լինել։
Այս խորհուրդը տվել ու տալիս եմ նաև պետական ու համայնքային կառավարման մաս կազմած ու կազմող անձանց, օղակը ձեր շուրջն էլ է սեղմվելու մի օր…»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
156Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
47013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
140013.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
52512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
47812.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
35712.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
90811.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
141911.08.2026, 21:04