«Նայեք, մտածեք և պատկերացրեք». Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տեսանյութում կտեսնեք, թե ինչ հսկայական փլուզում է տեղի ունեցել ոսկու հանքում, որի հետևանքով մշակման ենթարկված ապարների լցակույտի մոտ 10 մլն խոր. մետր զանգվածի տակ են մնացել աշխատողներ և ոսկու վերամշակման ցիանային հարթակը։
Տեսանյութում կարող եք կարդալ մյուս մանրամասները, որոնք վերաբերում են գետերի աղտոտման, նախկինում հնչեցված բազմաթիվ ահազանգերի անտեսման, 2022թ-ին ցիանիդի արտահոսման դեպքի պատճառով այս նույն հանքի շահագործումը ժամանակավոր դադարեցնելու և տուգանքը վճարելուց հետո վերաբացելու և այլ բաների մասին։
Կնկատեք, որ ամերիկյան ընկերություն է 80 տոկոս բաժնետերը, և համոզված եմ՝ իրենք էլ են հեքիաթներ պատմել 100 տոկոս անվտանգ շահագործման, միջազգային «բարձր ստանդարտների», «պատասխանատու հանքարդյունաբերության» և այլ պուպուշ բաների մասին։
Նայեք, մտածեք և պատկերացրեք»։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
29619.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
28019.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
160116.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
129115.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
75114.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
167913.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
76012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
202710.11.2026, 19:37