Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ոչինչ չենք արել, որպեսզի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ միջազգային հետաքրքրություն առաջ բերենք». Արման Բաբաջանյան

«Ոչինչ չենք արել, որպեսզի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ միջազգային հետաքրքրություն առաջ բերենք». Արման Բաբաջանյան
249
Երեքշաբթի, 20 փետրվարի, 2024 թ., 02:18

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսրայել-Պաղեստին հակամարտությունն ու շուտափույթ ելքերը Մյունխենի անվտանգության համաժողովի առանցքում էին:
Տարիներ շարունակ ոչինչ չենք արել, որպեսզի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ միջազգային այսպիսի մեծ հետաքրքրություն առաջ բերենք, գեթ մեկ քննարկում տարածաշրջանի և արտատարածաշրջանային ուժային կենտրոնների նախկին և ներկա պաշտոնյաների մասնակցությամբ:
Ինչևէ, փակ քննարկման ժամանակ և դրանից դուրս հետաքրքրիր քննարկում և զրույցներ ունեցա հարավկովկասյան տարածաշրջանի, արցախյան հիմնախնդրի, Արցախի ապագայի, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան, Հայաստան-ՌԴ, Հայաստան-ԵՄ, Հայաստան-արաբական աշխարհ հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ Իսրայելի ԱԳ նախկին նախարար Ձիպի Լիվնիի, Հորդանանի ԱԳ նախարար Այման Սաֆադիի, Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլիի, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Իսպանիայի ԱԳ նախարար Հոսե Մանուել Ալբարեսի և Պաղեստինի վարչապետ Մոհամա Շտայեհի հետ:
Հայաստանին գնահատում են, կարևորում են, արժևորում են: Մեր դիրքորոշումը միջազգային և տարածաշրջային խնդիրների վերաբերյալ չափազանց էական է գլոբալ և լոկալ անվտանգային ճարտարապետության նախագծման տեսանկյունից:
Մեզ պետք է հավատալ մեր ուժերին, աշխարհին համահունչ լինել, ընդունակ լինել մեզ կողքից տեսնել»։

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան