ԵԱՏՄ-ից եկող բեռները մաքսազերծվելո՞ւ են․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Բեռնափոխադրումներով զբաղվող մի քանի կազմակերպությունների ղեկավարներ ու անհատներ մեզ ահազանգել են, որ իրենց բեռնատարները մի քանի շաբաթ է՝ կանգնած են «կարգոներում», և իրենք որևէ կերպ թույլտվություն չեն կարողանում ստանալ, որ դրանք տանեն։ Մեզ ասացին, որ նախկինում ԵԱՏՄ տարածքից առանց մաքսատուրք վճարելու բեռնատարները մտնում էին Հայաստան, սակայն վերջին շրջանում ինչ-որ բան է փոխվել, իրենց հասկացնում են, որ պետք է բեռները մաքսազերծվեն։ Տնտեսվարողներից մեկն էլ ասաց, որ բեռները պետք է ժամանակին գային, որպեսզի իրենք կարողանային շահած տենդերի պայմաններն ապահովել, սակայն իրենց համար անհասկանալի պատճառներով ձգձգվում են ձևակերպումները։ Խոսքը, ըստ մեր զրուցակիցների, մոտ 5 բեռնատարի մասին է, որոնցից մեկը կանգնած է Բագրատաշենի անցակետում, մյուսները՝ Երևանի կարգոներում։ Պետական եկամուտների կոմիտեից փորձեցինք ճշտել, թե ինչ խնդիր կա, արդյոք օրենսդրության առումով բա՞ն է փոխվել։
ՊԵԿ-ից ի պատասխան մեր հարցմանն ասացին, որ խախտումներ են հայտնաբերվել․ «Հայտնաբերվել են մաքսային ձևակերպման խախտումներ, անհամապատասխանություններ։ Դեպքերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման արձանագրություններ։ Բեռնատարներն ուղարկվել են մաքսային պահեստներ՝ հետագա ընթացքը որոշելու համար»։ ՊԵԿ-ից հիշեցնում են նաև «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների կարգավիճակի վերաբերյալ փետրվարի 8-ին հրապարակված հայտարարությունը, որտեղ ներկայացվում են ԵԱՏՄ տարածքից ՀՀ տարածք տեղափոխվող ապրանքների վերաբերյալ տարանցման հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկությունների բացահայտման դեպքերով իրականացվող վարչական վարույթների ընթացքում կիրառվող մոտեցումները»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
156Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
47013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
140013.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
52512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
47812.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
35712.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
90811.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
141911.08.2026, 21:04