«Տնօրենի սենյակում արժի ասմունքել, բայց այլ նպատակով». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուրեմն, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, որտեղ բախտ ունեմ աշխատելու 2007թ., կա տնօրենի սենյակում ասմունքելու ավանդույթ։ Դա կատարվում է ամեն օր, երբ դասերն ավարտվում են ու երեխաները ուզում են ֆուտբոլի դաշտում խաղալ (դպրոցի տարածքում)։
Տնօրենը երեխաներին հանձնարարում էր հայ դասականներից ամեն շաբաթ մեկին, որ հաջորդ օրը խաղալու համար կարդային պատմվածք կամ սովորեին բանաստեղծությունը անգիր և ով սովորել էր կամ կարդացել էր ու պատմում էր, ինքը մտնում էր խաղալու և քանի ֆուտբոլի թիմը պետք է հավաքվեր, երեխաները միասին պայմանավորվում էին, որ անպայման սովորեն։
Քանի որ ամեն մի դասարանի դասերը տարբեր ժամերի էր ավարտվում, ժամը 12 ից սկսվում էր տնօրենի սենյակում ասմունքելը, թիմը կազմելը, գնդակը վերցնելն ու դաշտ վազելը՝ պետք է հասցնեին, քանի որ հաջորդ դասին մյուս դասարանն էր դասն ավարտում ու սկսվում էր իրենց «լսումները»։
Հաճախ ես էլ էի ներկա լինում ու վայելում էդ պահը։
Ասածս ինչ է, տնօրենի սենյակում արժի ասմունքել, բայց այլ նպատակով։
Մեծը շատ բան է ասել, սովորել, ընկալել ու չսխալվել է պետք»։

«Փոխվել է ոչ միայն դպրոցների պատերին գրվող տեքստը, այլև ուղերձը»․ Արմեն Հովասափյան
30530.09.2026, 17:12
Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված․ «Հրապարակ»
33930.09.2026, 09:12
«Մեկ ամիս ուշացված, «կարգի բերված» էլեկտրոնային մատյանն է». Սոֆյա Հովսեփյան (լուսանկար)
39130.09.2026, 00:06
«Ինձ մի ստիպեք ամեն դասից հետո դառնալ դատավոր, վերահսկիչ ու թեստաբան». Հայկուհի Հովհաննիսյան
38929.09.2026, 20:36
«Թևիցդ կբռնեմ, դուրս կշպրտեմ. ես ուրիշ բաներից եմ թուլանում». ՔՊ-ական թաղապետ Սաշա Կատվալյանը՝ կրկին սկանդալի կենտրոնում (տեսանյութ)
37628.09.2026, 23:36
Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ՔՊ-ական տնօրենը պատից հանել է հերոսների փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը
74124.09.2026, 20:42
«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
79623.09.2026, 16:12
«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
100019.09.2026, 21:54