2 մլն 214 հազար դրամ արժողությամբ թղթապանակներ, 240 հազար դրամ արժողությամբ երկու դրոշ․ Արդարադատության նախարարության գնումները. «Ժողովուրդ»

Ուսումնասիրելով ՀՀ արդարադատության նախարարության 2024 թվականի հունվար-փետրվար ամիսների գնումները՝ «Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ, բացի խոշոր դրամաշնորհներից, ինչպիսին են «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրած 175 մլն 211 հազար դրամ դրամաշնորհը, «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամին տված 445 մլն 400 հազար դրամ դրամաշնորհը, նաև նախարարությունն այլ հետաքրքիր գնումների պայմանագրեր է կնքել։
Օրինակ՝ նախարարությունը 30 հազար թելով թղթապանակ է գնել՝ 2 մլն 214 հազար դրամ արժողությամբ։
Թղթապանակի բնութագիրը, ըստ պայմանագրի, հետեւյալն է՝ թղթապանակ՝ թելով կապվող, թղթյա, նախատեսված A4 չափի թղթերի համար, ստվարաթղթի խտությունը՝ 400գ/քմ, ստվարաթղթի դիմերեսի սպիտակությունը՝ 120 (CIE համակարգով), չափսերը՝ 220x315x15մմ, դիմերեսին գրված՝ «ԹՂԹԱՊԱՆԱԿ»: Ապրանքների մատակարարումը, բեռնաթափումը պահեստ իրականացնում է վաճառողը:
Հաջորդ հետաքրքիր գնումը 240 հազար դրամ արժողությամբ պայմանագրի միջոցով ձեռք բերված 2 դրոշներն են, որոնց մեկ հատի արժեքը կազմել է 120 հազար դրամ»։

«Volkswagen-ն արևային էլեկտրակայանի սպասարկման համար 100 ոչխար է ներգրավել»․ Լևոն Ազիզյան
11716:48
«Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա»․ Դանիել Իոաննիսյան
14614:30
«Ուկրաինան շարքից հանել է ռուսական նավթավերամշակման հզորությունների ավելի քան 30 տոկոսը». #FT
39913:33
«Ռուսական պատժամիջոցները շատ ցավոտ անդրադարձ են թողնելու մեր տնտեսության համար». Թաթուլ Հակոբյան
29900:42
«Ադրբեջանի միջոցով հնարավոր է ոչ թե դիվերսիֆիկացիա, այլ կախվածություն»․ Արա Պողոսյան
386Երեկ, 09:18
ՌԴ կառավարությունն արգելել է բենզինի, դիզելային վառելիքի և այլ վառելիքների արտահանումը
101030.07.2026, 20:34
«Այսօր կնշանակեմ գործարանի կառավարիչ-տնօրեն»․ Պապոյան (տեսանյութ)
57730.07.2026, 14:06
«25 տարվա մեր գործընկերային հարաբերությունները կամաց-կամաց սկսվում են խաթարվել»․ Արմեն Զաքարյան (տեսանյութ)
51730.07.2026, 13:54