«Սահմանամերձ Վարդենիսի բնակիչների մշակած կարտոֆիլը չի իրացվել». Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աշնանը հավաքած բերքի իրացման հարցը մոտ 5 ամիս է, դեռ քննարկում են կառավարությունում. հիշեցում՝ 7 օրից գարուն է։
Սահմանամերձ Վարդենիսի բնակիչների մշակած կարտոֆիլը չի իրացվել. գրություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:
Վարդենիս խոշորացված համայնքի բնակիչների կողմից ստացել էի բողոքներ առ այն, որ իրենց մշակած կարտոֆիլը չի վաճառվել. պահեստներում, հորերում տոննաներով կարտոֆիլ է մնացել:
Բնակիչները վարկ են վերցրել, մշակել կարտոֆիլը, որ կարողանան ստացված եկամուտով ոչ միայն մարել վարկերը, այլև շահույթ ունենալ և ողջ տարին ապրել դրանով, իսկ հիմա չեն կարողանում տարվա բերքն իրացնել:
Արձագանքելով իմ հայրենակիցների մտահոգություններին՝ գրություն եմ ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ պահանջելով ձեռնարկել համապատասխան միջոցներ խնդրի լուծման ուղղությամբ:
Իմ գրությանն ի պատասխան՝ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է հետևյալը. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչների կողմից 2023թ. արտադրված, սակայն չիրացված գյուղատնտեսական մթերքների իրացման հարցերը քննարկվում են պատասխանատու գերատեսչությունների, մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ»:
Շուտով սկսվելու են գարնանային գյուղատնտեսական աշխատանքները, իսկ ՀՀ կառավարությունում քննարկում են 2023-ին հավաքած բերքի իրացման հարցերը:
Որքա՞ն և ինչպե՞ս պետք է սպասեն արդեն սահմանամերձ դարձած Վարդենիսի բնակիչները. պատասխանում ոչինչ չի ասվում:
Կարող եմ միայն արձանագրել, որ ներկայիս կառավարության քաղաքականությունը, որն իրականացվում է սահմանամերձ բնակավայրերի մասով, հակահայկական է, հակամարդկային և հակապետական:
Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների խնդիրներն ավելացնելով՝ ՀՀ կառավարությունը նրանց ցույց է տալիս հայրենի տունը լքելու ճանապարհը: Իսկ հետո արդեն սցենարը պարզ է. դատարկ, ամայի, ձյունոտ սարերն ու բնակավայրերը մեզ պետք չեն, դրանք «դժբախտ ու դժգույն են»:

«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
147Երեկ, 22:42
ՌԴ-ն սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր քաղաքական պահանջները
200Երեկ, 21:24
Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են էներգահամակարգերի ինտեգրման հարցը
120Երեկ, 18:54
«Հայկական ի՞նչ ապրանք է արտահանվել Ադրբեջան»․ հարց՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
142Երեկ, 13:54
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի
23823.09.2026, 13:48
««Խաչմերուկի» իրականացման բանալիները Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքերում են»․ Սուրեն Սահակյան
24223.09.2026, 12:12
«Կառավարությունը բացահայտ մսխում է մեր հարկերը՝ իրենց փիառի համար»․ Դավիթ Գալստյան
32122.09.2026, 17:06
«Իրանական ավիափոխադրողները չեն կարողանա չվերթներ իրականացնել». Բեսենթ
114721.09.2026, 18:24