Հավանաբար, հաջորդ տարի Հայաստանն ատոմակայանի հարցում կունենա որոշում. փոխնախարար

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության ԱԳ փոխնախարար Յոնաս Սուրվիլայի գլխավորած պատվիրակությանը։
Լիտվայի ԱԳ փոխնախարարն իր հերթին նշել է, որ անցումն արևային էներգիային առաջնահերթություն է Եվրամիության համար և այս հարցում ԵՄ-ն կարող է օգտակար լինել Հայաստանին։
Յոնաս Սուրվիլան նաև հետաքրքրվել է ատոմային էներգիայի ոլորտում առկա իրավիճակի մասին։ ՏԿԵ նախարարի տեղակալը նշել է, որ հավանաբար հաջորդ տարի Հայաստանն ատոմակայանի հարցում կունենա որոշում, իսկ այժմ բանակցություններ ու քննարկումներ են ընթանում, հարավկորեական, ռուսական, ամերիկյան և մի շարք այլ ընկերությունների հետ։ Վերջնական որոշումն, ըստ Վարդանյանի, կախված է մի շարք գործոններից։
Լիտվայի ԱԳ փոխնախարարի հետաքրքրության կենտրոնում էր նաև Հարավային Կովկասից Սև ծովի հատակով մալուխով դեպի Եվրոմիություն «կանաչ էլեկտրաէներգիայի» արտահանման ծրագրին Հայաստանի միանալու հնարավորության հարցը։
Հակոբ Վարդանյանն ընդգծել է, որ ծրագիրը Հայաստանի ուշադրության կենտրոնում է և քանի որ այժմ էլեկտրաէներգիայի ոլորտում կա համագործակցություն Վրաստանի հետ, մեծ է ցանկությունը միանալ այդ ծրագրին և համագործակցել ԵՄ անդամ երկրների հետ ևս, հատկապես որ Հայաստանը էլեկտրաէներգիայի արտահանման հարցում մեծ պոտենցիալ ունեցող երկիր է։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
156Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
47013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
140013.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
52512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
47812.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
35712.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
90811.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
141911.08.2026, 21:04