«Ո՞ւմ վրա ես «մուննաթ» գալիս». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետի աթոռը զբաղեցնողը անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելուն, արտաբերեց մտքեր, որոնք, մեղմ ասած, զավեշտալի էին։
Թե բա՝ արտագնա աշխատանքի մեկնողները օդանավակայանից են գնում, իսկ այդ օդանավակայանի ճանապարհը իրենք են կառուցում, ուրեմն թող հարկ վճարածների հաշվին ճանապարհից չօգտվեն։
Հետո երեսով է տալիս Գեղարքունիքի մարզում կառուցված դպրոցները, փոխված ջրագծերը, խողովակները։
Նման տոնով խոսում է մի անձնավորություն, որը պետական պարտքը կրկնապատկել է՝ 6 միլիարդից հասցնելով 11 միլիարդի, դրան զուգահեռ՝ հարյուրավոր նոր ծառայողական մեքենաներ է կուտակում, պետական բյուջեի հաշվին ընտանիքի հետ մեկնում թանկարժեք գործուղումների։
Հիմա ո՞ւմ վրա ես «մուննաթ» գալիս։
Հազարավոր քաղաքացիներ մեկնում են արտագնա աշխատանքի՝ իրենց ընտանիքների տարրական կարիքները հոգալու նպատակով։
Քո և շրջապատիդ ցոփ ու շվայտ կյանքի ապահովման համար ժողովուրդը չպե՛տք է ենթարկվի հարստահարման»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
156Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
47013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
140013.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
52512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
47812.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
35712.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
90811.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
141911.08.2026, 21:04