ՔՊ-ական պատգամավորը ազգուտակին Ալավերդիում պաշտոններ է շնորհում․ «Հրապարակ»
![]() 263 Շաբաթ, 24 փետրվարի, 2024 թ., 10:00 «Հրապարակ»-ը գրում է․ «Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը նախօրեին աշխատանքից ազատել է Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանին և տնօրենի պաշտոնակատար նշանակել նույն կենտրոնի ամբուլատոր պոլիկլինիկական մասի վարիչ Լորա Սարգսյանին, ով նաև Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։ Ալավերդու ԲԿ-ի երկարամյա տնօրենի աշխատանքային հնգամյա պայմանագրի ավարտին ավելի քան երկու տարի կար, սակայն այն խզվել է, ըստ մեր աղբյուրների, քաղաքական խարդավանքների արդյունքում։ Զախարովը, որը Ալավերդու ԲԿ բժիշկներից է, ասում են՝ ներանձնական հաշիվներ է ունեցել Մոսինյանի հետ և «դավանափոխ» լինելու պայմաններից մեկն էլ ԲԿ տնօրենի ազատումն է եղել։ Ընդ որում՝ ազատված Մոսինյանն էլ է հարում իշխանական շրջանակներին, նախկինում ՀՀԿ-ի հետ սերտ կապեր ունեցող Մոսինյանը հեղափոխությունից հետո ճամբարափոխ է եղել, որ շարունակի գործը, բայց քանի որ Զախարովն ավելի «արժեքավոր» ծառայություն մատուցեց ՔՊ-ին, ուստի զոհաբերեցին մյուս յուրայինին։ Ազատված տնօրենի թափուր պաշտոնը ժամանակավորապես՝ երեք ամսով կղեկավարի ՔՊ-ական ավագանու անդամ Լորա Սարգսյանը, ով հիվանդանոցում գինեկոլոգ է աշխատել և փոխտնօրեն է դարձել ավագանու ՔՊ-ական անդամ դառնալուց հետո։ Միայն երեք ամիս անց կհայտարարվի տնօրենի պաշտոնի համալրման մրցույթ, որը, մեր աղբյուրների համոզմամբ, լինելու է ֆիկտիվ միջոցառում, քանի որ արդեն իսկ խոսվում է, որ հիվանդանոցի ղեկավարի պաշտոնը ստանալու է ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի աները՝ Ախթալային բուժամբուլատորիայի վարիչ Կարեն Ազարյանը, որը համատեղությամբ Ալավերդու ԲԿ-ում բժիշկ է: Ի դեպ՝ Մկրտչյանի զոքանչն էլ Ճոճկանի բուժամբուլատուրիայի վարիչն է։ Սակայն հնարավոր է, որ Արեն Մկրտչյանի աներն էլ ժամանակավոր տեղապահ աշխատի, քանի որ Ալավերդիում խոսում են, որ պատգամավորը տիկնոջը՝ Երևանի հիվանդանոցներից մեկում աշխատող Կարինե Ազարյանին է տեսնում ԲԿ տնօրենի պաշտոնում»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«ՀՀ-ի համար կենսական անհրաժեշտություն է իշխանափոխությունը». Դավիթ Մանուկյան
6122:12
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
7722:06
Կանոնավոր չվերթներ կիրականացվեն Երևան-Ալիկանտե-Երևան երթուղով
7321:42
«Քաղաքացին պարտավոր չէ վճարել մի ծառայության համար, որը չի կատարում իր նպատակը». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
12921:36
«Պահանջվեց 2 տարի և ՍԴ 2 որոշում, որ փորձեն ապահովել դատավորի լսված լինելու իրավունքը»․ Դավիթ Հարությունյան
13020:54
«Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրած անձանց ինքնությունը». ՔԿ
11420:48
Արարատի, Սիսիանի, Վարդենիսի, Թալինի, Արթիկի, Հրազդանի, Արագածի և Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում
14820:24
Լիբանանի նախկին վարչապետ Թամմամ Սալամը այցելել է Արամ Ա-ին
16019:54
