Նոր մանրամասներ` Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համաձայնագրի մասին

Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն հայտնել է, որ երկու երկրների ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը հավանության է արժանացել Թեհրանի և Մոսկվայի կողմից։ Կողմերն սպասում են ԱԳ նախարարների հանդիպմանը՝ համաձայնագիրը նախաստորագրելու համար, որից հետո այն իրավական վերանայման կենթարկվի երկու երկրների կառավարությունների և խորհրդարանների կողմից։
Քազեմ Ջալալին Մոսկվայում IRNA-ին տված հարցազրույցում ասել է, որ Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների կողմից նախաստորագրումից հետո համաձայնագիրը կուղարկվի կառավարություններին։ Կառավարության մակարդակով հաստատվելուց հետո այն՝ որպես օրինագիծ, կներկայացվի երկու երկրների խորհրդարաններին։
Նա ընդգծել է. «Չպետք է ենթադրել, որ այս համաձայնագիրը գաղտնի է, սա լիովին թափանցիկ գործընթաց է»։
Մոսկվայում Իրանի դեսպանը հիշեցրել է. «Երբ օրինագիծը ներկայացվի խորհրդարան, այն հասանելի կդառնա բոլորին։ Պատգամավորները՝ թե՛ համակիրները, թե՛ ընդդիմախոսները, կկարողանան արտահայտել իրենց դիրքորոշումը դրա կետերի վերաբերյալ, ուստի ամեն ինչ չափազանց պարզ կլինի»։
IRNA-ի թղթակիցը դիվանագետին հարցրել է նաև, թե արդյոք երկու երկրների միջև երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ համապարփակ համաձայնագրի թեման կբարձրացվի Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական և առևտրային համագործակցության մշտական հանձնաժողովի 17-րդ նիստում, որը շուտով կանցկացվի Թեհրանում։
Ջալալին պատասխանել է. «Հանձնաժողովի երկու համանախագահները (Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը) այս հանդիպմանը կընդգծեն համաձայնագրի արագ ավարտի անհրաժեշտությունը։
Մոսկվայում Իրանի դեսպանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության համապարփակ համաձայնագիրը կհաստատվի խորհրդարանների կողմից 2024 թվականին։ «Այս նոր համաձայնագրի շնորհիվ մենք կկարողանանք մեր հարաբերությունները նոր ուղղությամբ տանել»,- եզրափակել է նա։

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
20111:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
638Երեկ, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
249Երեկ, 10:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
33708.09.2026, 17:30
«Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
30708.09.2026, 17:06
«Ստեղ մարդիկ կան, որոնց ավտոմեքենաների գինն ավելի թանկ է, քան դեպի Ինդոնեզիա մեր արտահանման ծավալը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
26208.09.2026, 14:00
«Նավթի գները կտրուկ կնվազեն, երբ մենք հաղթենք Իրանի դեմ պատերազմում»․ Թրամփ
99708.09.2026, 09:07
Ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»
22708.09.2026, 08:42