«ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից Սյունիքով անցնող երթուղու նկատմամբ վերահսկողությունն օպտիմալ լուծում կլիներ»․ Զախարովա
![]() 245 Չորեքշաբթի, 28 փետրվարի, 2024 թ., 17:06 ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից Սյունիքով անցնող երթուղու նկատմամբ վերահսկողությունն օպտիմալ լուծում կլիներ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ՀՀ իշխանությունները կողմ են արտահայտվել տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը՝ առաջնորդվելով ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքներով։ Ադրբեջանական կողմից ևս նման մոտեցման դեմ առարկություններ չեն եղել։ Այս հարցը մանրամասն քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մասնակցությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, սակայն ներկայումս գործընթացը կանգ է առել հայկական կողմի դիրքորոշման պատճառով: Ռուս սահմանապահներն առանց այդ էլ գտնվում են Սյունիքի մարզի հարավում, նրանք պաշտպանում են Հայաստանի և Իրանի միջև սահմանը։ Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների՝ «խաղաղության խաչմերուկ» նախագծին, ապա Մեղրիի կամ այլ երթուղու այլընտրանք չէ: Ավելի շուտ, դա ավելի լայն հեռանկար է տարածաշրջանային և ենթատարածաշրջանային հաղորդակցությունների ապագայի վերաբերյալ»,- ասել է Զախարովան։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
