«Սա կլինի դագաղի վերջին մեխը». Սամսոն Գրիգորյան

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլի 1-ից շաաաատ ապրանքների համար մաքսազերծում անելիս սերտիֆիկացում են պահանջելու։ Ինֆոն բավականին սուղ է, բայց որքան հասկացա 60.000-ից 200.000 է արժենալու մեկ ապրանքատեսակի կամ ապրանքային խմբի համար։
Լուսատուներ, լիցքավորիչներ, տնային թեթև էլեկտրոնիկա և շատ ու շատ այլ ապրանքներ։
ԵԱՏՄ պահանջ է, որը նորմալ կլիներ Ռուսաստանի նման մեծ երկրի համար, որտեղ մեկ տեսակ ապրանքը տասնյակ հազարներով է ներկրվում, Հայաստանում՝ 50-100 հատով։ Բերվում է բազմազան տեսականի, քիչ խմբաքանակներով, մեծամասամբ՝ անանուն։ Սա ստիպում է տեղի շուկան, սրա պատճառն անվճարունակ քաղաքացին է։
Թեման շատ ծավալուն է, եթե կարճ ասենք, սա միտված է փոքր ներկրողներին խաղից հանելու համար, ավելին, սա միտված է ՀՀ բիզնեսը խաղից հանելու և ռուսականին ծառա դարձնելու համար։
Վերջին տարիներին շրջանառությունը խիստ անկում է ապրել, սա կլինի դագաղի վերջին մեխը։ Օրինակ, ես կանգնելու եմ այսպիսի այլընտրանքի առջև, կամ տեղափոխել բիզնեսը, կամ կորցնել ամեն ինչ։
Մի բան հաստատ է՝ երբեք ՀՀ իշխանությունն այսքան ռուսահպատակ չի եղել, երբեք մեր շահերն այսքան չեն զոհվել օտարի շահերին։ Եվ սա պաթոս չէ, սա իրականություն է։
Ամենազավեշտալին այն է, որ գործընկերներս նույն Ռուսաստանում նման խելահեղ մաքսավճարներ չեն մուծում և այս հավաստագրերը կոպեկներով են գնում։ Եվս մեկ զավեշտ, իրականում ոչ մի ապրանք չի ստուգվելու կամ հսկվելու, սա ուղղակի հերթական թղթի վաճառքն է բիզնեսի վրա, ինչպիսիք են կրիպտոգրաֆիան, երկակի նշանակությունը և այլոք, որտեղ նույնպես ապրանքի ստուգում և էքսպերտիզա չի արվում, ընդամենը վճարի դիմաց թուղթ է տրամադրվում»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
146Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
46413.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
138113.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
51912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
47512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
35412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
89911.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
140411.08.2026, 21:04