Ozon առցանց հարթակի միջոցով արված գնումները մեկ ամսից ավել է տեղ չեն հասնում, իսկ գրասենյակում կարծես ոչ ոք չկա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ քաղաքացիներից բողոքներ ենք ստանում, որ Ozon ռուսական առցանց առևտրի հարթակի միջոցով պատվերներ գրանցելուց և վճարում կատարելուց հետո գրեթե մեկ ամիս է անցել, սակայն դեռևս պատվերի առաքում տեղի չի ունեցել։
Խնդիրը լուծելու նպատակով քաղաքացիները դիմել են Ozon-ի առաքման կետեր, սակայն որևէ բացատրություն ուշացման պատճառների և առաքման մոտակա ժամկետների վերաբերյալ չեն ստացել։
Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել Ozon-ի գրասենյակային ներկայացուցիչների հետ, սակայն նրանք ողջ օրը այդպես էլ չարձագանքեցին մեր հեռախոսազանգերին։ Այցելեցինք Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող սպասարկման կերտերից մեկը, որպեսզի տեղում զրուցենք ղեկավարներից որևէ մեկի հետ։ Այնտեղ էլ մեզ փոխանցեցին, որ իրենք ևս չեն կարողանում որևէ մեկի հետ կապ հաստատել և միայն որոշ խոսակցություններից տեղեկացել են, որ բեռնափոխադրող մեքենաներն այժմ գտնվում են Հայաստանի սահմանին, և կան որոշակի խոչընդոտներ, ինչի պատճառով չեն կարողանում մուտք գործել մեր երկրի տարածք»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Գազի գնի հնարավոր թանկացման սցենար քննարկվե՞լ է». հարց՝ Մարտին Գալստյանին (տեսանյութ)
129Երեկ, 16:06
«Ցեմենտի գինը թանկացել է»․ Վահե Սարգսյան
22114.09.2026, 17:06
«Ոչ մի իրական ստուգում չի կատարվում, այլապես լիցքավորման կայանների մեծ մասը փակված կլիներ»․ Նաիրի Հոխիկյան
34013.09.2026, 15:30
«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
55311.09.2026, 15:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
54511.09.2026, 12:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
50711.09.2026, 10:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
112310.09.2026, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
195309.09.2026, 11:31