ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ցանկացած խաթարում լուրջ հետևանքներ կունենա. ԱՄՆ Պետդեպ
![]() 243 Ուրբաթ, 01 մարտի, 2024 թ., 21:30 «ԱՄՆ-ն մեծապես աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Մենք ընդգծել ենք, որ այդ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ցանկացած խաթարում լուրջ հետևանքներ կունենա»,- հայտնել են ԱՄՆ պետդեպարտամենտից՝ ի պատասխան Radar Armenia–ի հարցման։ Աղբյուրը հետաքրքրվել էր, թե արդյո՞ք կա թեժ հակամարտության վտանգ, և ԱՄՆ-ն ինչպե՞ս կարձագանքի, եթե Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացնի Հայաստանի նկատմամբ: Ըստ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության՝ իրենք մշտապես ընդգծում են «ակնկալիքները, որ ուժի կիրառումն անընդունելի է, և ուշադրությամբ հետևում են իրավիճակին»։ «Հայաստանը մտերիմ գործընկեր և բարեկամ է։ Մենք աշխատում ենք ՀՀ իշխանությունների հետ՝ ամրապնդելու Հայաստանի քաղաքական ու տնտեսական անվտանգությունը»,- նշված է Պետդեպարտամենտի պատասխանում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
