«Սերունդների կերտած Հանրապետությունը և նրա սրբազան դրոշակը չեն կարող լինել մեր վերջին զանգը»․ Րաֆֆի Հովհաննիսյան
![]() 238 Շաբաթ, 02 մարտի, 2024 թ., 12:24 ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը․ «Մարտերկու, 1992 - մարտերկու, 2024… Պետականության երեսուներկու տարիներ, որոնց վերածնունդն ու վայրէջքը, սխրանքն ու սխալմունքը, մաքառումն ու մեղքը մեզ բերել են Հայոց հայրենիքի արդի պատմության ամենագոյութենական վճռորոշ ծայրակետին: Հիմա՝ 32 տարի անց, նախախնամության բերմամբ հռչակված Հայաստանը, ազգի ու պետության ամբողջական ինքնությունը, Սիփանը, Մռավն ու Խուստուփը, հողն ու հոգին, անցյալն ու ներկան, հայկական ժառանգությունն, ընդհանրապես, կենացմահու գոյամարտի մեջ են արտաքին ոսոխների և ներքին երեսպաշտների միացյալ ասպատակությունների դեմ հանդիման: Մնում է պետական Հայրենիքի գերագույն խորհրդանիշը՝ Դրոշը եռագույն, որը վեր խոյացավ պատմության մեջ ճիշտ այս օրը, և կդառնա այդ պետության ու պատմության, անօտարելի իրավունքների և անբեկանելի արժեքների ինքնահանձնումը տիեզերական: Բառերն այլևս անզոր են, մեր բարը՝ հափշտակված: Կարճ կապենք: Ինչ որ անելու ենք ազգովի, պետականորեն, ողջ Հայրենիքով հանդերձ և ի հեճուկս մեր միջի ժամապահ իշխանիկի, ուշացած այսօրն է: Սերունդների կերտած Հանրապետությունը և նրա սրբազան դրոշակը չեն կարող լինել մեր վերջին զանգը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
