«Հայաստանն օտարներն են կառավարում». Ոսկան Սարգսյան
![]() 227 Երկուշաբթի, 04 մարտի, 2024 թ., 02:06 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ամենամեծ խնդիրն այն է, որ ինչպես 1000-2000 տարի առաջ, Հայաստանն օտարներն են կառավարում, նախկինում Հռոմն ու Պարսկաստանն էին, հետո՝ Թուրքիան ու Իրանը, հիմա Ռուսաստանն ու Արևմուտքը։ Հայաստանը 12 միլիարդ դոլար արևմտյան վարկային կազմակերպություններին է պարտք, իսկ անվտանգության, տնտեսության և այլ առումներով մեր երկիրը խիստ կախված է Ռուսաստանից։ Հայաստանից դեպի արևմուտք Թուրքիան է, որը ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն ունի, Ադրբեջանի եղբայրն ու դաշնակիցն է։ Հիմա Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը ոչ թե լավի ու լավագույնի , այլ՝ վատի ու վատագույնի մեջ է, և այդ համեմատության մեջ վատը Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն են։ Հնարավոր է, որ դիտմամբ վատացնելով Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ Նիկոլ Փաշինյանը խաղում է Պուտինի խաղը, Հայաստանից տարածքային նոր կորուստների, Սյունիքից միջանցքի հաշվին գոհացնելու են Ադրբեջանին ու Թուրքիային, իսկ հայ հանրության աչքում ամեն ինչում մեղավորը միայն Նիկոլ Փաշինյանն է լինելու։ Դա տեսել ենք 2020թվականի պատերազմի ժամանակ։ 2020թ․ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից, ապա Ադրբեջանին տարածքային նոր զիջումներից հետո Ռուսաստանից ղեկավարվող տիտղոսային ընդդիմությունը մասնակցեց 2021թ․ հունիսի 20-ի կանխորոշված արդյունքներով ընտրություններին, վերցրեց ԱԺ փոխնախագահի, խորհրդարանի մի քանի հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների պաշտոնները՝ լեգիտիմացնելով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
