Հայաստանում անանուն, առանց ակցիզի ծխախոտ է վաճառվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում անհայտ ծագման ծխախոտի անօրինական վաճառքը նոր թափ է ստանում: Դարձյալ անանուն, առանց ակցիզի ծխախոտներ են վաճառվում արդեն օնլայն տիրույթում: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ նախորդ տարի էր գրել, որ հատկապես գյուղական վայրերում լայն տարածում է ստացել անհայտ ծագման ծխախոտների վաճառքը։ Սակայն մեկ տարի անց էլ, փաստորեն, իրավիճակը չի շտկվել:
Այսպիսով՝ օրաթերթը նկատել է, որ վաճառքի ամենատարածված կայքերից մեկում՝ List.am-ում, անհայտ ծագման ծխախոտի վաճառքը շարունակվում է: List.am-ում տարածված լուսանկարից երեւում է, որ անհայտ ծագման ծխախոտը, որը, ի դեպ, տեղական արտադրման է, վաճառվում է մեկ բլոկը 2800 դրամով: Ներկայացված լուսանկարներում երեւում է նաեւ, որ ծխախոտի տուփի վրա չկա որեւէ մակնշում: Այսինքն՝ գնորդը չգիտի, թե ինչ է գնում, ինչ որակի, ում կողմից է արտադրված եւ այլն. միայն պարզ է, որ էժան է, ու ծխախոտի տուփ, եւ ոչ ավելին:
Մանրամասները՝ թերթի համարում։

Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
288Երեկ, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
195Երեկ, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
199Երեկ, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
353Երեկ, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
42524.09.2026, 22:42
ՌԴ-ն սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր քաղաքական պահանջները
48324.09.2026, 21:24
Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են էներգահամակարգերի ինտեգրման հարցը
22524.09.2026, 18:54
«Հայկական ի՞նչ ապրանք է արտահանվել Ադրբեջան»․ հարց՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
24724.09.2026, 13:54