«ՀՀ-ում ահագնորեն տարածվում է խոզերի աֆրիկյան ժանտախտը». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին շրջանում ՀՀ ամբողջ տարածքում ահագնորեն տարածվում է խոզերի Աֆրիկյան ժանտախտը։
Ֆերմերներն ահազանգում են, որ հազարավոր խոզեր են անկել հիվանդության պատճառով, իսկ պատկան մարմիններն այս ուղղությամբ ոչ մի քայլ չեն ձեռնարկում։
Ֆերմերները բարձրաձայնում են նաև այն մասին, որ պատշաճ կերպով չեն իրականացվում լաբորատոր հետազոտություններ, ինչի հետևանքով չի հաստատվում հիվանդությունը, և վերջինները զրկվում են փոխհատուցվում ստանալու իրենց իրավունքից։
Մինչդեռ, հիվանդության հաստատման դեպքում կառավարությունը պարտավոր է փոխհատուցել ֆերմերներին։
Ոլորտում առկա է ևս մեկ խնդիր։ Որոշ անձինք դրսից՝ զարտուղի ճանապարհներով, ներկրում են տոհմային խոզեր, և խոզաբույծները չեն կարողանում շուկայում իրացնել մսամթերքը։ Շատերը հայտնում են, որ հայտնվել են ֆերման փակելու խնդրի առաջ։
Այս խնդրով ևս դիմել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, սակայն, առ այսօր ոչ մի արձագանք չկա»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
146Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
46413.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
138113.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
51912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
47512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
35412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
89911.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
140411.08.2026, 21:04