Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«ՀՀ-ն ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը». Միրզոյան

«ՀՀ-ն ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը». Միրզոյան
219
Հինգշաբթի, 07 մարտի, 2024 թ., 15:18

Ի սկզբանե ռուս սահմանապահների մասնակցությունը մտածված է եղել իբրև աջակցություն նորանկախ հայկական պետությանը: Այս մասին Երևանում Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Այս գործառույթը նախատեսված է իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա: Եվ երբ Հայաստանը կունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթը, բնականաբար, կիրականացնի Հայաստանն իր պատկան մարմինների միջոցով: Եվ մենք կարծում ենք, որ ՀՀ-ն ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը: Այդ մասին ծանուցել ենք ռուսական կողմին: Ենթադրում եմ, որ սա բավարար կլինի ռուսական կողմի համար, և հարցն այդքանով կլուծվի: Հարցն ունի տեխնիկական կողմեր: Կարծում եմ՝ մեծ ժամկետների մասին չէ խոսքը»,- նշել է Միրզոյանը:

«ՀՀ-ն ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը». Միրզոյան