Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

ԱԺ-ում Գևորգ Պապոյանին կփոխարինի Դավիթ Կարապետյանը

ԱԺ-ում Գևորգ Պապոյանին կփոխարինի Դավիթ Կարապետյանը
234
Հինգշաբթի, 07 մարտի, 2024 թ., 16:00

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 7-ին հրավիրել էր հերթական նիստ։ Նիստի օրակարգում ԱԺ նախագահի՝ մարտի 4-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։

ԿԸՀ արձանագրությամբ՝ պատգամավոր է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Գուրգենի Կարապետյանը։

Կարապետյանը նախկինում զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: