«Միասին» շարժման ներսում տարաձայնություններ կան․ «Ժողովուրդ»
![]() 224 Ուրբաթ, 08 մարտի, 2024 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ընդդիմադիր շարժման ներսում տարձայնություններ կան. հանրահավաք՝ առանց օրակարգի: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձևավորված «Միասին» այլընտրանքային հասարակական շարժման ներսում արշալույսներն այնքան էլ հանդարտ չեն. շարժման անդամները տարաձայնություններ ունեն իրար հետ: Դեռ նախորդ տարի ընդդիմադիր մի շարք հասարակական ու քաղաքական գործիչներ ձևավորեցին «Միասին» շարժում ու խոստացան ամեն ինչ անել՝ Փաշինյանի հրաժարականին հասնելու և Արցախի հարցը կրկին օրակարգ բերելու համար: Շարժումը պարբերաբար ակցիաներ էր իրականացնում՝ իրենց ձևակերպմամբ՝ «աթոռներից հեռացնելու օրվա ձախորդ կառավարությանը»: Բայց, արի ու տես, «շաբաթն ուրբաթից շուտ եկավ», ու ոչ միայն Փաշինյանին հեռացնել չստացվեց, այլ շարժումն է կարծես փլուզման գնում: Այսպիսով, մեր տեղեկություններով՝ շարժման անդամները տարաձայնություններ ունեն մի շարք հարցերի շուրջ: Խոսքը, մասնավորապես, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի և ՍԴԿ նախագահ Արամ Սարգսյանի մասին է, որոնք, ըստ մեզ հասած տեղեկությունների, լուրջ տարաձայնություն են ունեցել՝ շարժման օրակարգի ու բովանդակության հետ կապված: Արամ Սարգսյանը, սակայն, համաձայն չի եղել նրա հետ, ինչից հետո, կարելի է ասել, շարժման անդամների ճանապարհները բաժանվել են։ Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք Էդգար Ղազարյանի հետ՝ պարզելու՝ ի՞նչ տարաձայնություններ են ունեցել Արամ Սարգսյանի հետ, ու ինչո՞ւ չի մասնակցում շարժման ակցիաներին։ Վերջինը չցանկացավ փակագծեր բացել, միայն նշեց. «Շարժման ակցիաներին կրկին կմիանամ միայն այն ժամանակ, երբ դրա օրակարգի ու բովանդակության հետ կապված հստակեցումներ լինեն»»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
