Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Քաղաքի թիվ մեկ հանցագործը ծառ տնկողն է». Կանաչապատման պետի հրամանով ոչնչացրել են Էդ. Հայրումյանի տնկած ծառերը

«Քաղաքի թիվ մեկ հանցագործը ծառ տնկողն է». Կանաչապատման պետի հրամանով ոչնչացրել են Էդ. Հայրումյանի տնկած ծառերը
311
Ուրբաթ, 08 մարտի, 2024 թ., 18:54

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Շատ կարևոր է այս տեսանյութը մինչև վերջ դիտելը, տարածելն ու մեկնաբանություններում կարծիք թողնելը։
Երեկ գիշերը Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն անձամբ Կանաչապատման պետի հրամանով պոկել են իմ տնկած ծառերը՝ ասելով, որ դրանք ապօրինի են տնկված։
Այո՛ սիրելիներ ջան, քաղաքի թիվ մեկ հանցագործը ծառ տնկողն է, իսկ թիվ մեկ պայքարը դա ծառ տնկելու դեմ պայքարն է։
Այս տարածքը հանրային է, տարածքի մի մասն իմ բիզնեսի դիմացն է, իսկ մնացածն ուղղակի մայթի հարակից տարածք, որը վերջին 6-7 տարիներին խնամել եմ անձամբ, միշտ մաքրել ենք, նոր թփեր ու ծառեր տնկել, միշտ դրանք ջրել»։