Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Մարտական եղբայրություն» միաբանությունը հրավիրում է բոլորին Վերին Ոսկեպար

«Մարտական եղբայրություն» միաբանությունը հրավիրում է բոլորին Վերին Ոսկեպար
316
Շաբաթ, 09 մարտի, 2024 թ., 17:54

Մարտի 17-ին՝ կիրակի օրը, «Մարտական եղբայրություն» միաբանությունը հրավիրում է բոլորիդ Վերին Ոսկեպար:
«Այցի նպատակն է՝ ծանոթանալ Վերին Ոսկեպարի գեղեցիկ բնությանը, պատմամշակութային վայրերին, տեղում զգալ հայրենի հողի ամեն փոքր կտորի կարևորությունը:

Կարևոր խնդիր է՝ ցույց տալ, որ Հայաստանի քաղաքացին իրավունք ունի անխոչընդոտ տեղաշարժվել և այցելել Հայաստանի ցանկացած տարածք:
Այցի ընթացքում չի նախատեսվում որևէ քաղաքական գործողություն կամ ելույթ:
Չի նախատեսվում նաև մարտական կրակային պարապմունք:
Վերին Ոսկեպարը և շրջակայքը հարուստ է հայկական մշակութային հուշարձաններով՝ բերդեր, եկեղեցիներ, կամուրջներ և այլն (հիմնականում՝ ավերակ):
Գրավիչ է նաև բնությունը. տափաստանային գոտուց անցում է կատարվում անտառայինի, Ոսկեպար գետի ձորում կան ջրվեժներ:
Մարտի 17-ին՝ ժամը 12-ին, հանդիպում ենք Ոսկեպար գյուղում (Ս. Աստվածածին եկեղեցու մոտ), որտեղից կբարձրանանք Վերին Ոսկեպար, որը Ոսկեպարի վերևի բարձունքում է»,- ասված է միաբանության հաղորդագրությունում: