Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Արդյո՞ք Կովկասում դասավորություն է փոխվում». Ստեփան Դանիելյան

«Արդյո՞ք Կովկասում դասավորություն է փոխվում». Ստեփան Դանիելյան
221
Երկուշաբթի, 11 մարտի, 2024 թ., 02:06

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքիան և ԱՄՆ-ն պայմանավորվել են միասին աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա։
Դա ինչ է նշանակում։
2015 թվականին ռուսական զորքերի՝ Սիրիա մտնելուց հետո ձևավորվել է ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոն, ինչը նշանակում էր, որ Սիրիան դառնում է նրանց միասնական ազդեցության կենտրոն։
Պետք է ենթադրել, որ հենց այդ ժամանակ է առաջացել Կովկասում նմանատիպ մի կենտրոն ստեղծելու գափարարագիրը, և դա դարձավ Աղդամում միասնական մոնիթորինգային կենտրոնը։
Կարելի է ասել, որ հենց Սիրիայում վճռվեց Արցախի ճակատագիրը։
Այս կոնտեքստում ամերիկա-թուրքական այս նախաձեռնությունը հարցեր է առաջացնում։ Արդյո՞ք Կովկասում դասավորություն է փոխվում և այդ դեպքում ինչպես են իրենց դիրքավորելու Իրանն ու Ռուսաստանը և 3+3 ֆորմատի ճակատագիրն ի՞նչ է լինելու։
Telegram: Conceptual_Plarform»։

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան