«Ադրբեջանական կողմը պահանջել է մեր կառավարությունից՝ արգելել բոլորի մուտքը Վերին Ոսկեպար». Մասիս Շիրոյան
![]() 281 Երկուշաբթի, 11 մարտի, 2024 թ., 22:30 Ոսկեպարից տեղեկություններ են ստացվում, որ վերջին օրերին ադրբեջանական կողմի ներկայացրած պահանջները ժողովրդի մոտ անհանգստություններ են առաջացրել։ Մարդիկ վախեցած են, բայց նաև խուսափում են նման թեմաները հեռախոսով քննարկել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Մասիս Շիրոյանը՝ ընդգծելով, որ մարտի 17-ին պատրաստվում են այցելություն կազմակերպել դեպի Վերին Ոսկեպար։ «Կգնանք, տեղում մարդկանց հետ էլ կշփվենք, այցելուներին էլ կծանոթացնենք այն տարածքների հետ, որոնք Ադրբեջանն ասում է, թե իր տարածքներն են։ Այնտեղ հին հայկական պատմամշակութային կոթողներ կան, եկեղեցի կա, բերդեր կան։ Դրանք ապացուցում են, որ այդ տարածքը Հայաստանի անբաժանելի մասն է ու չի կարող լինել Ադրբեջանինը»,- նշել է Մասիս Շիրոյանը։ «Իրականում, խնդիրներն սկսվեցին, երբ ադրբեջանական հեռուստաընկերությունը նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարեց, որ Ոսկեպարում հայկական խմբերը մարզումներ են իրականացնում, իրենք հայտարարում էին, որ հայերը դիվերսիոն խմբեր են պատրաստում այդ տարածքում։ Ադրբեջանական կողմից պահանջ է եղել մեր կառավարությանը՝ հրահանգ իջեցնել՝ արգելելու առհասարակ բոլորի մուտքը տվյալ տարածք։ Արդյունքում, հունվարից սկսած, այդ հատված բոլորի մուտքն արգելվում է»,- նշել է Շիրոյանը։ Նրա փոխանցմամբ՝ նախ տպավորություն էր, թե փորձում են խոչընդոտել կրակային պարապմունքների իրականացումը, բայց իրականում, առհասարակ, մուտքն են արգելում։ «Մենք ցույց տվեցինք, որ խնդիրը միայն կրակային պարապմունքները չեն, այլև՝ այցերն այդ տարածք։ Մենք հայտարարեցինք, որ դա մեր տարածքի մի մասն է ու գնում ենք այնտեղ՝ հանգստանալու, բայց մեզ մոտեցան 2 ոստիկան, այդ թվում՝ Նոյեմբերյանի փոխոստիկանապետը և ասացին, որ տարածքն անօրինական է, ու մեր գտնվելն այնտեղ նույնպես անօրինական է։ Մենք փորձել ենք ճշտել, թե էդ ոնց է անօրինական, մեզ ասացին, որ իրենց ասել են, որ ադրբեջանական տարածք է ու արգելել մուտք գործել այնտեղ»,- պատմել է մեր զրուցակիցը։ Ընդ որում, սա այն դեպքում, երբ Վերին Ոսկեպարն, առհասարակ, սահմանամերձ չէ, և, ինչպես նշեց մեր զրուցակիցը, գտնվում է թիկունքում, սահմանամերձ է Ոսկեպար գյուղը, որտեղ հայերն ապրում են, իսկ Վերին Ոսկեպարը որևէ ընդհանուր սահման չունի Ադրբեջանի հետ։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
