«Ադրբեջանը նպատակ ունի սահմանազատումն սկսել և ավարտել Տավուշի հատվածում»․ «Ապրելու երկիր»
![]() 165 Երեքշաբթի, 12 մարտի, 2024 թ., 21:48 «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ սահմանազատման աշխատանքներն, ըստ էության, սկսվելու են Տավուշի մարզից։ Սա, փաստացի, երկու ամիս առաջվա Ալիևի հայտարարության կրկնությունն է, ըստ որի, սահմանազատման հանձնաժողովը քննարկում է մեկ հարց՝ Ղազախ-Թովուզի շրջանի սահմանազատման հարցը։ Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածը Արցախյան վերջին պատերազմի հետ որևէ առնչություն չունի և այս 30 տարիների ընթացքում էական փոփոխությունների չի ենթարկվել։ Սահմանի մնացած հատվածը (առանց Նախիջևանի մասի) ձևավորվել է 2020թ. պատերազմից հետո և վերջին տարիների ադրբեջանական ագրեսիայի արդյունքում այդ հատվածում Ադրբեջանն ունի էական առաջխաղացում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը նպատակ ունի սահմանազատումը սկսել և ավարտել Տավուշի հատվածում։ Արդյունքում, այդ հատվածում էլ կունենա էական առաջխաղացում՝ հետագայում հավերժ ձգձգելով սահմանի՝ մեզ համար կարևոր հատվածի սահմանազատումը։ Հայաստանը պետք է հստակեցնի սահմանազատման իր սկզբունքները՝ գործընթացն սկսելով այն հատվածներից, որտեղ վերջին տարիներին ռազմական գործողությունների արդյունքում առկա է ադրբեջանական զորքերի առաջխաղացում։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը ի զորու չեն այս գործընթացում ևս արձանագրել հայանպաստ լուծումներ, հետևաբար, հրավիրում ենք նաև միջազգային հանրության աջակցությունը, մասնավորապես գործընթացում կարևորելով ԵԱՀԿ կողմից հրապարակված «Պետական սահմանների սահմանազատում և սահմանագծում. մարտահրավերներ և լուծումներ» ուղեցույցում առկա սկզբունքները և մոտեցումները»։ Աղբյուրը` «Ապրելու երկիր» կուսակցություն |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
