«ԵԽ բանաձևը պետք է դառնա հանրային քննարկման առարկա». Փաշինյան
![]() 192 Հինգշաբթի, 14 մարտի, 2024 թ., 11:18 «Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է ԵՄ-ի ու ՀՀ-ի միջև ավելի սերտ կապերի և Ադրբեջանի ու ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին բանաձևը: Բանաձևը 1991-ի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա անսասան աջակցություն է արտահայտում ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու անկախությանը, նաև աջակցություն է հայտնում ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության ջանքերին»,- Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս բանաձևով ԵԽ-ն արձանագրել է նաև ՀՀ ձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում: «Բանաձևը մեջբերել է նախորդ տարի Եվրոպական խորհրդարանի ամբիոնից իմ հայտարարությունը, թե ՀՀ-ն պատրաստ է այնքան մոտ լինել ԵՄ-ին, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի՝ արձանագրելով, որ եթե ՀՀ-ն կցանկանա ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնել, ԵՄ ինստիտուտները պետք է աջակցեն: Ողջունելով բանաձևը՝ կարծում եմ, որ այն ՀՀ-ում հանրային քննարկման առարկա պետք է դառնա. սա ևս մեկ առիթ է՝ քննարկելու ՀՀ ապագայի տեսլականը: Պետք է արտահայտեմ ՀՀ կառավարության կամքը՝ շարունակել աշխատանքները՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա խորացման ու զարգացման ուղղությամբ»,- նշել է Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
