Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Աբսուրդ է, երբ պետության ղեկավարը ՊՆ նախարարի հետ պատերազմական հարցերը քննարկում է WhatsApp-ով». Արայան

«Աբսուրդ է, երբ պետության ղեկավարը ՊՆ նախարարի հետ պատերազմական հարցերը քննարկում է WhatsApp-ով». Արայան
197
Հինգշաբթի, 14 մարտի, 2024 թ., 14:18

Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աբսուրդ է, երբ պետության ղեկավարը ՊՆ նախարարի հետ պատերազմական հարցերը քննարկում է WhatsApp-ով:
Բայց պետք է խոստովանենք, որ անցած 30 տարիների Հայաստանում պետական ապարատի ներքին շփման բոլոր ձևերը ավելի անպաշտպան են եղել քան WhatsApp-ը:
ԱԺ նախագահի կաբինետում սպիտակ սովետական հեռախոս կար, որը ուղիղ կապ էր ապահովվում «կենտրոնի», Մոսկվայի հետ, այդ հեռախոսները համատարած են եղել, գուցե կան մինչ օրս: Ի՞նչ պետություն ու պետական գաղտնիքի մասին կարող է խոսք լինել, երբ պետության ղեկին նստած են եղել մեր պետության նկատմամբ թշնամաբար տրամադրված մեկ այլ պետության կոլոբրանտ ագենտները: Ամենագաղտնի տեղեկությունը վարկյան առաջ հասել է թշնամիներին...
Այժմ նրանց ստեղծած 30 ամյա ճահիճը տեղ տեղ չորանում է և նրանք գորտերի պես խուճապահար կռկռում ու բողոքում են, որ ճահիճը կարող է չորանալ, կենտրոնից լքված ապրել կլինի՞...
Հայրենասիրական ելևեջներով կրկռոց է»:

Աղբյուրը`   Արա Արայան