Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Արարատ Միրզոյանի արձագանքը` ԵԽ բանաձևին

Արարատ Միրզոյանի արձագանքը` ԵԽ բանաձևին
208
Հինգշաբթի, 14 մարտի, 2024 թ., 18:18

Հայաստանը դիտարկում է ԵՄ-ի հետ գործընկերության հետագա խորացման հեռանկարները՝ ժողովրդավարության ամուր հանձնառությամբ, տարածաշրջանում կայուն խաղաղության զարգացմամբ և կառուցմամբ։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ողջունելով բանաձևի ընդունումը՝ նման ճնշող մեծամասնությամբ, և ավելի սերտ կապերի, խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին հստակ ազդակները՝ մենք դիտարկում ենք մեր գործընկերության հետագա խորացման հեռանկարները՝ ժողովրդավարության ամուր հանձնառությամբ, տարածաշրջանում տևական խաղաղության զարգացմամբ և կառուցմամբ»,- նշված է գրառման մեջ: