«Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունն ավետիս բերեց կամ գույժ»․ Նարինե Դիլբարյան
![]() 296 Շաբաթ, 16 մարտի, 2024 թ., 15:36 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունն ավետիս բերեց կամ գույժ՝ գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը մարտի 17-19-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան և հավարտ՝ Հայաստան, որտեղ կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բավական խորհրդանշական է, որ Սթոլթենբերգը Ադրբեջանում բացի նախագահ Ալիևից հանդիպելու է ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, ՀՀ պաշտպանության նախարարի հետ, փաստորեն, հանդիպում չի նախատեսվում, Հայաստանի ՊՆ-ն ՆԱՏՕ-ի համար թերևս կարդացված էջ է։ Քննարկումների օրակարգը դեռ բացահայտված չէ, առերևույթ հիմնավոր ենթադրություն կարող ենք կատարել, որ Յենս Սթոլթենբերգը, իմա՝ ՆԱՏՕ-ն, ինչպես Միացյալ Թագավորությունը, նախատեսում է լոկ աջակցություն ցուցաբերել Հայաստանին «Ռուսաստանից բխող պատասխան միջոցների սպառնալիքների դեպքում»՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ճանապարհին։ Այսինքն՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և տարածքային զավթումներից, շարունակական ցեղասպանական գործողություններից նրանք մեզ չեն պաշտպանի, կաջակցեն միայն Ռուսաստանից եկող ենթադրյալ սպառնալիքների պարագայում։ Հուզիչ է, անշուշտ, պարզապես Հայաստանի ինքնիշխանության գոյաբանական սպառնալիքը բնավ Ռուսաստանը չէ, այլ Ալիևի և Էրդողանի թյուրքական միությունը։ Եւ ուրեմն, ինչու է գալիս ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջան, հստակ է՝ դուրս մղելու Ռուսաստանին, բայց ՀՀ-ն ինչո՞ւ է հանդիպում ՆԱՏՕ-ի հետ ընդդեմ Ռուսաստանի, թյուրքական յաթաղանը մեր գխին, բնավ ողջամիտ չէ»։ Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
