«Նկատվում է վտանգավոր մի երևույթ». Գարիկ Քեռյան
![]() 217 Ուրբաթ, 22 մարտի, 2024 թ., 14:36 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նկատվում է մի ծավալուն և համատարած խիստ բացասական և վտանգավոր մի երևույթ: Սոցիալական ցանցերում օգտատերերի գերակշռող մասը անընդհատ և հաճախակի, կարելի է ասել ամեն րոպե գրում, հրապարակում են նվաստացնող, բացասական բնութագրումներով, վիրավորական և անպատիվ գրառումներ իրենց, իսկ հայրենակիցների և ողջ հայության մասին՝ չխորշելով ազգային կերպարի տհաճ բնութագրումներից: Երևի մեր թշնամի հակառակորդները մեր մասին ավելի լավ կարծիք ունեն քան մենք: Նախ հարգեք յուրաքանչյուր մարդու սեփական կարծիքը ունենալու իրավունքը, եթե ձեր համաքաղաքացու կարծիքն ու դիրքորոշումը չի համընկնում ձեր տեսակետների հետ, դա չի նշանակում, որ նա հանցագործ է դավաճան և այլն: Ժողովուրդ ջան հասկացանք, որ պարտվել ենք, որ ծանր դրության մեջ ենք, որ կան դրա մեղավորները ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս: Իրավիճակից դուրս գալուն կարող է նպաստել ոչ թե ազգային ինքնախարազանումն ու ողբը, այլ հավաքական համախմբումն ու ելքերի փնտրտուքը՝ առանց քաղաքական գզվռտոցի: Մեր առջև նոր փորձություններ են, նոր վտանգներ և արդյոք նպատակահարմար է այս պահին այսպիսի համատարած ծաղրանքն ու վիրավորանքը: Հիշեք, որ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում գրվածը միայն մենք չենք կարդում, կարդում են նաև թշնամիները և հրճվում են, մեջբերումներ են անում, հիմնավորում են հայերի մասին իրենց կարծիքները: Ինչ որ մտածում եք ձեր ազգի մասին, ձեր ներսում պահեք, հրապարակեք միայն մեծարանքի և ոգևորիչ խոսքեր, մի կոտրեք այն երիտասարդների ոգին, որոնք առաջնագծում են: Փառք հայոց ազգին, նա դեռ շատ ասելիք ունի համաշխարհային քաղաքակրթությանը, սա էլ կանցնի, կարևորը երկիրը պահենք միասնական ուժերով»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
