Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Թե ինչու են թավշյա իշխանավորները կատարյալ հիմարություններ դուրս տալիս». Արման Աբովյան

«Թե ինչու են թավշյա իշխանավորները կատարյալ հիմարություններ դուրս տալիս». Արման Աբովյան
293
Շաբաթ, 23 մարտի, 2024 թ., 03:00

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարդում եմ, լսում ել, դիտում եմ թավշյա իշխանավորների արդարացումերը իրենց խելագար նախագծերը իրականացնելու կոնտեքստի ներքո և հասկանում եմ, թե ինչու սրանք կատարյալ հիմարություններ են դուրս տալիս։
Իրականում շատ դժվար է մարդկանց բացատրել, թե ինչո՞ւ պետք է զրկվեն տնից և, ի վերջո, Հայրենիքից։
Դժվար է բացատրել, որ թուրք-ադրբեջանական տանդեմին անընդհատ զիջելով պետության հիմնարար անվտանգային տարրերը՝ դրանով ապահովում են «երկրի անվտանգությունը»:
Դժվար է բացատրել, որ թուրքական յաթաղանը պաչելով, իբր, հնարավոր է պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը։
Բայց սրանց թրքամետ նարատիվների գլուխգործոց է հանդիսանում բացարձակ անտրամաբանական, սուտ, հակահայկական բարբաջանքը, թե իբր «Հայաստանը միջազգայնորեն ճանաչված սահմաններ չունի»։
Հանճարեղ է ուղղակի»:

Աղբյուրը`   Արման Աբովյան