Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Այլապես իրական Հայաստանը նույնպես կդարձնենք պատմական». Փաշինյան

«Այլապես իրական Հայաստանը նույնպես կդարձնենք պատմական». Փաշինյան
212
Շաբաթ, 23 մարտի, 2024 թ., 22:24

Գյումրիում իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց իր բնորոշմամբ՝ «պատմական Հայաստանից իրական Հայաստանին անցման հրատապության» մասին:

«Սա արդյո՞ք անսկբունքայնություն ա, քաղաքական անողնաշարություն ա, դիմադրողականության բացակայություն ա: Իմ պատասխանը՝ ոչ: Սա ընդամենը քաղաքականության որդեգրում է փլուզվող աշխարհում ՀՀ-ն նոր պայմաններում առավել մրցունակ դարձնելու համար: Իսկ դա հնարավոր է արտաքին և ներքին վերափոխումների միջոցով: Եթե մենք ծանր, դժվար որոշումների արդյունքում ճկունություններ ձեռք չենք բերում, մենք կոտրվում ենք, կոտրում ենք ամբողջը:

Ո՞րն է ՔՊ-ի առաքելությունն այս նոր իրավիճակում, այն է, որ ապահովենք մեր ժողովրդի անցումը պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան: Եթե մենք այս ընտրությունը չկատարենք և պատմական Հայաստանը լինի մեր գործողությունների իրական մոտիվացիան, շատ մեծ է, որ իրական Հայաստանը նույնպես կդարձնենք պատմական»,- ասաց Փաշինյանը