Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը. «Հրապարակ»
![]() 208 Չորեքշաբթի, 27 մարտի, 2024 թ., 09:30 «Հրապարակ»-ը գրում է․ «ՄԱԿ ղեկավար, ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հնարավոր է առաջիկա շաբաթներին վայր դնի պատգամավորական մանդատը: Պատճառը, ըստ մեր աղբյուրի, գործող իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության հետ ունեցած անհամաձայնությունն է, որն առաջացել է մոտ մեկ տարի առաջ: Արսենյանն իր շրջապատում չի թաքցրել, որ դեմ է գույքահարկի թանկացմանը և այլ «ռեֆորմների», որոնցով այս իշխանությունները, ըստ էության, ոտնահարում են ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքները։ Թե ինչու Արսենյանն այս ընթացքում չի հրաժարվել մանդատից՝ ձգվել է հարցը, կարծում ենք՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան դառնալու գործընթացն է առկախել այն: Ինչպես հայտնի է, դեռևս անցած սեպտեմբերին ՀՀ իշխանությունները Ռուսաստանի ԱԳՆ են ուղարկել Արսենյանին դեսպան նշանակելու հայտը, բայց ագրեմանն այդպես էլ չի եկել, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն մերժել է հայտը։ Իսկ երեկ արդեն կրեմլյան շրջանակներին հարող բլոգերները տարածում էին, որ ՌԴ-ն արգելել է մի շարք իշխանականների մուտքը Ռուսաստանի Դաշնություն, որոնց թվում նաև Գ. Արսենյանի անունն է»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
