«Չեմ բացառում, որ Ադրբեջանը կհարձակվի»․ Ալեն Սիմոնյան
![]() 201 Չորեքշաբթի, 27 մարտի, 2024 թ., 15:30 «Տավուշի բնակիչները և բոլոր իշխանությունները միշտ իմացել են, որ գծից այս կողմ Հայաստանի Հանրապետությունն է, այն կողմ՝ Ադրբեջանը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ալեն Սիմոնյանը։ «Հիմա տեղի է ունենում մի գործընթաց, որի անունն է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի գծում, ոչ թե գծում, այլ՝ վերականգնում, ինչն իրավաբանական փաստաթղթերով ապացուցված է»,- հավելել է ԱԺ նախագահը։ Նա իր խոսքում նշել է նաև, որ չի կարող երաշխիքների մասին խոսել, համաձայն որոնց՝ տարածքների հանձնումից հետո ադրբեջանցիները դուրս կգան օկուպացված տարածքներից․ «Կարող եմ ասել, որ այդ պրոցեսը պետք է հայելային տրամաբանության մեջ տանենք, բայց ելման կետը, որտեղից պետք է սահմանն ուրվագծվի, ակնհայտ է, որ ճիշտ է սկսել Տավուշի մարզից, քանի որ այնտեղ վիճելի մասերն ավելի քիչ են»,- ասել է Սիմոնյանը՝ չբացառելով, որ եթե տարածքները չհանձնվեն, Ադրբեջանը կհարձակվի։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
