Ալեն Սիմոնյանն իր որդու քավորին ԱԺ-ում աշխատանքի է ընդունել՝ լուծելու շենգենյան վիզա ստանալու հարցը. «Ժողովուրդ»
![]() 217 Շաբաթ, 30 մարտի, 2024 թ., 09:48 «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր որդու քավորին, որը խոշոր գործարար է ներկայանում, դասավորել է Ազգային ժողովի ամենաստորին օղակում աշխատանքի, որ պատվիրակության կազմում Փարիզ տանի: Պաշտոնական հարցմամբ դիմեցինք Ազգային ժողովի լրատվության վարչություն՝ հետաքրքրվելով՝ առաջին՝ որ ժամանակահատվածում է աշխատել Էդգար Ավագյանը, երկրորդ՝ որն է եղել աշխատանքից ազատման պատճառը, երրորդ՝ արդյոք ճիշտ է, որ Ավագյանը ԱԺ պաշտոնյա է հանդես եկել, որ հեշտ և արագ ստանա վիզա դեպի Եվրոպա, թե ոչ։ «Նշենք, որ Էդգար Ավագյանը 2021 թվականի նոյեմբերի 5-ին ընդունվել է աշխատանքի ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնում՝ աշխատանքային անհրաժեշտությամբ պայմանավորված»,- ասված է գրության մեջ։ Այսինքն՝ մեր որևէ հարցի չեն պատասխանել ըստ էության ԱԺ-ից: Ու քանի որ չեն էլ հերքել, ապա կարող ենք պնդել, որ Ալեն Սիմոնյանի քավորը աշխատանքի է տեղավորվել, որ վիզա ստանա շենգենյան համաձայնագրի երկրներ մուտքի համար, ու երբ ստացել է արդեն որպես արարողակարգի աշխատակից, դուրս է եկել աշխատանքից: Այս հատվածին վերաբերող հարցին ԱԺ-ից ստացանք հետևյալ պատասխանը. ««Տեղեկատվության ազատության մասին» օրենքի իմաստով այն հարցում չի հանդիսանում, քանի որ ուղղված չէ տեղեկություն հանդիսացող որևէ տվյալի ստացմանը»»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
