1 օրում 2 դրամաշնորհ՝ «ֆեյքերի» ՊՈԱԿ-ին, որից մեկը՝ 731 մլն դրամի. «Ժողովուրդ»
![]() 239 Երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետի աշխատակազմը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը հայտնի է, որպես «ֆեյքերի» ՊՈԱԿ, 2024 թվականին մեկ օրվա ընթացքում 2 անգամ դրամաշնորհային ծրագրով գումար է փոխանցել։ Առաջին դրամաշնորհի արժեքը կազմել է 731 մլն 763 հազար հարյուր դրամ, իսկ երկրորդինը՝ 16 մլն 500 հազար դրամ։ Սեփական վրդովմունքը կեղծ էջերի միջոցով և լուտանքների տեսքով լցնում են հանրային դեմքերի անձնական էջերում՝ վիրավորելով անձի պատիվն ու արժանապատվությունը, անգամ թիրախավորելով արտաքին տեսքն ու հագուստը։ Պետական բյուջեից միլիոններ ստացող այս ՊՈԱԿ-ից ոչ մի անգամ օգտակար, հայրենանպաստ ոչ մի գործողություն չտեսանք, նույնիսկ պաշտոնական ամփոփոգրերի տեսքով։ Ըստ երեւույթին, ամփոփումները գործադիրի ներքին լսարանի համար են, երբ կառավարության գլխին զեկուցվում են ֆեյքերի «հաղթանակների», «գրոհների» կամ «տակտիկական նահանջների» մասին։ Գուցե հենց «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն է Փաշինյանին միտք տվել էժանագին վերլուծություններով զբաղվել համաշխարհային «Տիկ-Տոկ»-ում և իր հետ միասին համացանցային այդ հարթակ քարշ տալ ՔՊ-ականներին»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
