Սուրենյանցը՝ Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի մասին

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե կարճ նկարագրենք ԱՄՆ Պետքարտուղարի և Ադրբեջանի նախագահի երեկվա հեռախոսազրույցը, ապա դա նրա մասին է, որ Բլինքենն Ալիևին հավաստիացրել է, որ ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի Բրյուսելում նախատեսված հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։
Սակայն առանց այդ զանգի էլ բոլորի համար պարզ էր, որ Արևմուտքը չի կարող և չի լինելու Հայաստանի դաշնակիցն ընդդեմ Ադրբեջանի:
Դա շատ լավ հասկանում է նաև Ալիևը, որի «մտահոգությունն» ամենևին էլ պայմանավորված չէ այն հանգամանքով, որ ապրիլի 5-ից հետո «ուժեղացած» Հայաստանը մարտահրավեր է ստեղծելու Ադրբեջանի համար: Նման պատրանքներով կարող են միայն մեր պսևդոարևմտամետներն ապրել:
Ալիևը շատ լավ հասկանում է, որ ապրիլի 5-ի հանդիպումն ուղղված է Ռուսաստանի և Իրանի դեմ, ուրեմն՝ նրա հիմնական «մտահոգությունն» այն է, թե ինչպես, մի կողմից, այդ փաստը «վաճառի» Մոսկվայի և Թեհրանի վրա, մյուս կողմից՝ Վաշինգթոնում կապիտալիցազնի իր աճող դերակատարությունը, մանավանդ այն պարագայում, երբ Իրանի շուրջ օղակը սեղմվում է»։

Իրանի պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը՝ որպես բողոք Թրամփի սպառնալիքների
170Երեկ, 21:04
«Մեծ Բրիտանիայի վարչապետը խորապես ձախողել է և հրաժարական կտա». Թրամփ
119Երեկ, 20:34
Շվեյցարիայում սկսվել են ԱՄՆ-Իրան բանակցությունները
101Երեկ, 16:03
«Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, մինչև Լիբանանում հրադադարի հաստատումը». #Tasnim
119Երեկ, 15:45
Իրանի և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարները երկկողմ հանդիպում են ունեցել (տեսանյութ)
111Երեկ, 14:07
Իրանական պատվիրակության ինքնաթիռի վրա գրված է «Մինաբ 168»՝ ի հիշատակ աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակման զոհերի
122Երեկ, 10:12
«Սթարմերի դաշնակիցները համոզված են, որ նա պատրաստվում է հրաժարական տալ». #TheTelegraph
120Երեկ, 09:33
Վենսը մեկնել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու
106Երեկ, 08:57