Սերժ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել 2016-ին Ստեփանակերտում կայացած հանդիպումից
![]() 276 Հինգշաբթի, 04 ապրիլի, 2024 թ., 18:36 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է հարցին, թե ինչո՞ւ է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո գնացել ԼՂ և ասել, որ չի բացառվում, որ մի օր հավաքվեն Երևանում և երգեն «Ստեփանակերտ, Ստեփանակերտ»։ «Այդպիսի խոսակցություն եղել է, բայց այլ բովանդակությամբ։ Ես 2016 թ., գնացել եմ Ստեփանակերտ, գնացել եմ և հավաքել եմ, հրավիրել եմ, խնդրել եմ։ Եկել են ղեկավարությունը և, հիմնականում, ԱԺ պատգամավորները, և ես նրանց կշտամբել եմ իրենց թուլակամության, ոչ հստակ դիրքորոշման համար։ Սա մեկ: Նրանք ինձ հարցրել են՝ ո՞նց եմ տեսնում, ինչպե՞ս պետք է ավարտվեն այդ բանակցությունները և, ընդհանրապես, ԼՂ ճակատագրի հետ կապված։ Ասել եմ, որ ես լրացուցիչ որևէ ասելիք չունեմ։ Իմ ասելիքն այն է, ինչ ես հրապարակային ասել եմ։ Այն է՝ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա։ Ադրբեջանը պետք է ընդունի ԼՂ ինքնորոշման իրավունքը, իսկ հայկական կողմերը պետք է Ադրբեջանին ետ վերադարձնեն ադրբեջանական այն 5 շրջանները»,- ասաց Սերժ Սարգսյանը։ Հարցին՝ Արցախի պատգամավորների թուլակամությունն ինչո՞ւմ էր կայանում, նախկին նախագահը պատասխանեց. «Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինում մե՜ծ-մե՜ծ խցանումներ կային: Եվ իրենք ինձ հարցրել են՝ բա ո՞րն է Ձեր նպատակը։ Ինչո՞ւ պետք է մենք հող տանք։ Ես ասել եմ՝ եթե դուք ունենաք այդպիսի դիրքորոշում, ապա չի բացառվում, որ մի օր բոլորով հավաքվեք Երևանում և երգեք՝ «Ստեփանակե՜րտ, Ստեփանակե՜րտ»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
