ԱԺ հաջորդ նստաշրջանը թեժ է լինելու. «Ժողովուրդ»
![]() 206 Ուրբաթ, 05 ապրիլի, 2024 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ապրիլի 9-ին մեկնարկող ԱԺ նստաշրջանը խոստանում է թեժ լինել: Հաջորդ շաբաթ ԱԺ կգնան նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը և ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը: ԱԺ քառօրյա նիստերին քննարկվելու է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, ՀՀ դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդում եւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը, ինչպես նաեւ 2023 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդում եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը: Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ ապրիլի 9-ին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրները» թեմայով հրատապ նիստ տեղի կունենա, որին հրավիրված են նաեւ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ընդդիմությունից փոխանցեցին, որ դեռ նրանցից արձագանք չկա, չգիտեն՝ Միրզոյանն ու Գրիգորյանը կմասնակցեն իրենց նախաձեռնած նիստին, թե ոչ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
