«Պատրաստվեք, որովհետև ձեզ զգուշացնում են վերահաս պատերազմի մասին». Գարիկ Քեռյան
![]() 320 Ուրբաթ, 05 ապրիլի, 2024 թ., 18:06 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ճիշտ խոսքը էշին են ասում: Սա ժողովրդական ասացվածք է: Բայց շատ տեղին է միջազգային քաղաքականության էությունը հասկանալու համար: 24 ժամյա ռեժիմով ազդարարվում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի: Սա ասվում էր երեսուն տարի շարունակ նաև ղարաբաղյան հակամարտության մասին Վաշինգթոնից, Մոսկվայից և Փարիզից, նախկին մեռած, բայց չթաղած երջանկահիշատակ Մինսկի խմբից: Վերջում պարզվեց, որ միակ լուծումը ռազմական լուծումն է: Ահա հայ և ադրբեջանցի քաղաքական վերնախավի մենթալիտետի և մտածողության տարբերությունը: Մեզ մոտ խիստ ,,գրագետ,, խիստ ,,կրթված,, արևմտյան միջազգային իրավունքի դպրոցները քաջ տիրապետող, հումանիստ, ժողովրդավար, արդարամիտ արժեհամակարգ ունեցող այրեր են, որոնք միամիտ և անհեռատես են գրեթե բոլոր հարցերում: Իսկ հարևան երկրում իրատես, իրավիճակը ճիշտ գնահատող, խորամանկ և շրջահայաց, սառնասիրտ գործիչներն են որոնք շատ ճիշտ և ժամանակին հասկացան, որ հակամարտությունը միայն ռազմական լուծում ունի և ծաղրեցին միջազգային ամբիոններից հնչող դատարկաբանությանը: Երբ որ կլսեք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, պատրաստվեք, որովհետև ձեզ զգուշացնում են վերահաս պատերազմի մասին: Մտորումներ Մոսկվա-Վաշինգթոն-Բրյուսել եռյակից եկող ուղերձների մասին»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
