«Մենք գիտենք, որ բրյուսելյան հանդիպումն ուղղված է Ադրբեջանի դեմ». Ալիև
![]() 269 Ուրբաթ, 05 ապրիլի, 2024 թ., 18:18 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներկայացուցիչ, Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանականդրադարձել է նաև այսօրվա՝ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպմանը: Նա մասնավորապես ասել է. «Դա վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում Հարավային Կովկասի համար։ Չնայած վերջին օրերին և՛ Միացյալ Նահանգների, և՛ Եվրոմիության բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցների ընթացքում փորձում էին համոզել մեզ, որ այս հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ, սակայն մենք գիտենք, որ այն ուղղված է Ադրբեջանի դեմ և Հարավային Կովկասում համագործակցության դեմ: Սա բաժանարար գծեր ստեղծելու և մեր երկիրը մեկուսացնելու նպատակ է հետապնդում: Եվրոխորհրդարանի, ԵԽ-ի հակաադրբեջանական հայտարարությունները, որոնք նրանք անում են անցյալ տարվա սեպտեմբերից մինչ այժմ, փորձում են Հայաստանը վերածել զինված հենակետի Հարավային Կովկասում. սա ապագայում կբերի շատ մեծ բացասական հետևանքների: Ուստի մենք հայտարարություններ ենք տարածել՝ զգուշացնելու համար ԱՄՆ-ի և Եվրոպայի մեր գործընկերներին այդ մասին»։ Ընդգծելով, որ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է՝ Իլհամ Ալիևը կարևոր է համարել, որ «այս պայմաններում ադրբեջանա-թուրքական միասնությունն այսօր, ինչպես միշտ, ամուր է, և վստահություն է հայտնել, որ այդ միասնությունը խաթարել ցանկացողների մտադրությունները կձախողվեն»։ Չավուշօղլուն էլ ասել է, որ կան ուժեր, որոնք չեն կարողանում մարսել Ադրբեջանի ղարաբաղյան հաղթանակը, և իրենք փորձում են իրենց քաղաքականությունն այս ուղղությամբ տանել։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
