Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ադրբեջանն ակնհայտ սադրանք է հրահրում առաջնագծում»․ Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանն ակնհայտ սադրանք է հրահրում առաջնագծում»․ Տիգրան Աբրահամյան
286
Շաբաթ, 06 ապրիլի, 2024 թ., 10:54

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանն ակնհայտ սադրանք է հրահրում առաջնագծում, որն ուղեկցվում է ոչ միայն կեղծ տեղեկությունների կտրուկ ավելացմամբ, այլ առաջնագծի մի շարք ուղղություններում կրակահերթերի իրականացմամբ:
Մինչև այս պահը դրանք լուրջ միջադեպեր չեն եղել, ինչը չի բացառում, որ իրադրությանը նոր սրություն հաղորդելով Ադրբեջանը կգնա նոր արկածախնդրության:
Չեմ կարծում, որ Ադրբեջանը լայնամասշտաբ գործողության կգնա (ուրիշ բան, որ դա կարող է հետո վերաճել), սակայն սահմանագծի մի շարք վտանգավոր ուղղություններով, միգուցե, փորձի ներխուժում իրականացնել՝ օգտագործելով «սահմանային ճշգրտման» կեղծ պատրվակ, այնպես ինչպես ճակատի այլ ուղղություններով իրականացրեց 2020-23թթ-ի:
Թեման առավել վտանգավոր է դարձել հատկապես ՀՀ իշխանության՝ մեր վերահսկողության տակ գտնվող տարբեր բնակավայրեր ադրբեջանական հռչակելուց հետո, որն ըստ էության, Ադրբեջանի համար գործելու բարենպաստ դաշտ է բացել»։